Բաժիններ՝

Բրիտանացիներն ավելի քան 2 մլն ֆունտ են հավաքել հրդեհից տուժածների համար

Բրիտանացիներն ավելի քան 2 մլն ֆունտ ստեռլինգ օգնություն են հավաքել Լոնդոնում բարձրահարկ բնակելի շենքում տեղի ունեցած հրդեհից տուժածների համար: Այդ մասին հայտնել է Evening Standard հրատարակությունը, որը հանդես է եկել որպես տուժածներին օգնության հատուկ ֆոնդի հիմնադիր:

Հրատարակության տվյալներով՝ հազարավոր բրիտանացիներ նվիրատվություններ են արել հրդեհից զոհվածների ընտանիքներին, ինչպես նաեւ առանց տանիքի մնացած մարդկանց աջակցելու համար:

Միջոցները շարունակում են ստացվել, նշում է թերթը: Ամենախոշոր գումարը ներդրել է Pret а Manger սրճարանների ցանցը՝ 100 հազար ֆունտ ստեռլինգ ուղարկելով հիմնադրամին:

Լոնդոնի Գրենֆելլ-թաուեր բազմաբնակարան բնակելի շենքում հրդեհն սկսվել է լույս հունիսի 14-ի գիշերը: Այն շարունակվել է ավելի քանի երկու օր, ինչի հետեւանքով 24-հարկանի շենքը գրեթե ամբողջովին այրվել է:

Հրդեհի հետեւանքով, ըստ նախնական տվյալների, զոհվել է առնվազն 17 մարդ, 79 մարդ գտնվում է հիվանդանոցներում, նրանցից 17-ը՝ օրհասական վիճակում: Հրշեջների տվյալներով՝ հրդեհից կարող էր տուժել շուրջ 120 ընտանիք: Տարհանված բնակիչները ժամանակավորապես տեղավորվել են մերձակա հասարակական կենտրոններում, մզկիթներում ու եկեղեցիներում: Այրված շենքում որոնողական գործողությունը, ըստ ոստիկանության գնահատումների, կարող է շարունակվել մի քանի շաբաթ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս