Բաժիններ՝

Ավելի քան 400 հազար անօրինական աշխատողներ կհեռանան Սաուդյան Արաբիայից

Սաուդյան Արաբիայի միգրացիոն օրենսդրությունը խախտած հարյուր հազարավոր օտարերկրացի բանվորներ պատրաստվում են վերադառնալ հայրենիք՝ օգտվելով թագավորության հայտարարած համաներումից: Այս մասին հայտարարել է երկրի անձնագրային դեպարտամենտի ղեկավար գեներալ-մայոր Սուլեյման ալ Յահյան:

Ընդհանուր առմամբ 404 հազար մարդ, որոնք զանցառել են Սաուդյան Արաբիայում բնակվելու կանոնները կարգավորող օրենքը, հատկացված ժամանակաշրջանում դիմել են մեր դեպարտամենտ եւ ամբողջ երկրում տեղաբաշխված մասնաճյուղեր՝ ելքի փաստաթղթեր ձեւակերպելու համար,- ասել է նա:- Ավելի քան 100 հազար մարդ արդեն հեռացել է թագավորության տարածքից»:

«Պետությունն առանց խախտումների» ծրագրի մասին էր Ռիադում հայտարարել են մարտի 29-ին: Այդ օրվանից ի վեր իրավախախտներն ունեցել են 90 օր, որպեսզի հարաբերականորեն անհիվանդագին եւ սաուդյան իշխանությունների համակողմանի աջակցությամբ վերադառնան տուն՝ ըստ որում պահպանելով ապագայում աշխատանքի վերադառնալու իրավունքը: Մինչեւ համաներման գործողության ժամկետի լրանալը, որից անցյալ տարի օգտվել է 2,5 միլիոն մարդ, մնացել է 10 օրից փոքր-ինչ ավելի:

Սաուդյան Արաբիայի ղեկավարությունն առաջին տարին չէ, որ փորձում է լուծել միլիոնավոր անօրինական բանվորների խնդիրը, որոնց թիվը հասնում է 5 միլիոնի կամ երկրի բնակչության 20 տոկոսին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս