WikiLeaks-ը հրապարակել է կիբեռլրտեսության մասին ԿՀՎ-ի փաստաթղթերի հերթական բաժինը
WikiLeaks պորտալը հրապարակել է ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) գաղտնի փաստաթղթերի նոր բաժինը՝ Vault 7 ընդհանուր վերտառությամբ։
Կիբեռլրտեսության միջոցների վերաբերյալ փաստաթղթերի նախորդ «Պանդեմիա» (Pandemic) փաթեթը հրապարակվել է հունիսի 1-ին:
Հերթական հրապարակումը նկարագրում է այն նախագիծը, որը ԿՀՎ-ն նշել է որպես «Բալենու ծաղկում» (CherryBlossom): Ծրագիրը թույլ է տալիս հսկել Wi-Fi անհաղորդալար ռոութերին միացած օգտատերերի ինտերնետ-ակտիվությունը: Վարակված սարքը կարող է վնասաբեր կոնտենտը «ներդնել» տվյալների ընդհանուր հոսքի մեջ, իսկ այնուհետեւ առկա խոցելիություններն օգտագործել օգտատերերի համակարգիչների հավելվածներում կամ գործառական համակարգում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: