Բաժիններ՝

Կատալոնիայում հետհաշվարկով ցուցատախտակ են տեղադրել մինչև անկախության հանրաքվեն. El Mundo

Կատալոնիայի ինքնավար հանրակցության կազմի մեջ մտնող Բերգ մունիցիպալիտետի քաղաքապետարանը մեծ ցուցատախտակ է տեղադրել, որի վրա հետհաշվարկ է սկսվել մինչեւ տարածաշրջանի անկախության շուրջ անցկացվելիք հանրաքվեն: Այդ մասին հայտնել է El Mundo թերթը: Նրա տեղեկատվության համաձայն, վահանակի վրա գրված է. «Հանուն ժողովրդավարության, մենք քվեարկելո՛ւ ենք:

Հանրաքվե-2017»: Դրա կողքին ծածանվում է Էստելադան՝ Կատալոնիայի անջատողականների ոչ պաշտոնական դրոշը: Տաբլոյի վրա նշվում են այն օրերը, ժամերը, րոպեները եւ վայրկյանները, որոնք մնացել են մինչեւ հանրահարցումը, որը, ինչպես սպասվում է, կկայանա հոկտեմբերի 1-ին:

Նախաձեռնությունը հավանության է արժանացել մունիցիպալիտետի քաղաքապետ Մոնսերատ Բենտուրոսի կողմից, որը Իսպանիայից Կատալոնիայի անջատվելու օգտին հանդես եկող «Թեկնածուներ հանուն ժողովրդական միասնության» կուսակցության կողմնակիցն է: Բերգում, որ 16 հազար բնակիչ ունի, ավելի վաղ նման ցուցատախտակ արդեն տեղադրել են:

Կատալոնիան ինքնավար հանրակցություն է պիրենեյան թագավորության հյուսիս արեւելքում: Վերջին տարիներին տարածաշրջանում զգալիորեն ուժեղացել են անջատողական տրամադրությունները: Անցյալ տարվա հոկտեմբերի 6-ին մարզի խորհրդարանը հավանություն տվեց Իսպանիայի կազմից դուրս գալու շուրջ հանրահարցում անցկացնելու բանաձեւին: Սակայն Իսպանիայի Սահմանադրական դատարանը (ՍԴ) չեղյալ հայտարարցլ այս փաստաթղթի գործողությունը:

Հունիսի 9-ին Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը հայտարարել է, որ հանրաքվեն կկայանա ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ին: Հարցը, որը պլանավորել են դնել հանրաքվեի, հնչելու է հետեւյալ կերպ. «Դուք ցանկանում եք արդյոք, որ Կատալոնիան դառնա անկախ պետություն՝ կառավարման հանրապետական ձեւով»:

Դրան ի պատասխան, Իսպանիայի իշխանությունները հավաստիացրել են, որ թույլ չեն տա հանրաքվե անցկացնել: Ինչպես նշել է կրթության, մշակույթի եւ սպարտի նախարար, երկրի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ինյիգո Մենդես դե Վիգոն, Մադրիդը դատարանում կբողոքարկի հանրահարցում անցկացնելու բոլոր փորձերը, հաղորդվել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս