Ռուսաստանը խիստ շահագրգռված է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների նորմալացմամբ. Պուտին
ԱՄՆ-ում աճող ռուսատեցությունը դարձել է այնտեղ սրվող ներքաղաքական պայքարի արդյունքը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ուղիղ գծի» եթերում:
«Մենք Ամերիկան մեր թշնամին չենք համարում»,- ընդգծել է նախագահը: «Այն, որ այժմ ռուսատեցություն Է ծավալվում Միացյալ Նահանգներում, մենք տեսնում ենք, կարծում ենք, որ դա այնտեղ սրվող ներքաղաքական պայքարի արդյունքն է»,- մատնանշել է նա: Պուտինը նաեւ նշել է, որ Ռուսաստանը խիստ շահագրգռված է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների նորմալացման հարցում:
Ռուսաստանն ամենից առաջ ԱՄՆ-ի հետ կարող է համագործակցել սպառազինությունների չտարածման եւ վերահսկողության, ինչպես նաեւ աղքատության դեմ պայքարի հարցերում, ասել է Պուտինը: Նախագահը նաեւ գտնում է, որ առանց ԱՄՆ-ի անիմաստ է համաձայնության գալ աշխարհում բնապահպանական խնդիրների լուծման շուրջը: Նա հուսով է, որ ԱՄՆ-ը կառուցողական դեր կունենա Ուկրաինայի հարավ – արեւելքում ճգնաժամի կարգավորման գործում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: