Եվրախորհրդարանը Մարին Լը Պենին զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից
Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում հունիսի 15-ին եվրոպացի պատգամավորները քվեարկությամբ չեղարկել են Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենի խորհրդարանական անձեռնմխելիությունը:
Դրանով իսկ պատգամավորները պատասխանել են ֆրանսիացի դատավորների պահանջին, որոնք Ֆրանսիայից եվրոպացի պատգամավորին կասկածում են այն բանում, որ նա իր կուսակցության աշխատակիցներին նշանակել է խորհրդարանական օգնականներ եւ նրանց աշխատավարձեր է վճարել Եվրախորհրդարանի բյուջեից, թեեւ այդ մարդիկ փաստորեն աշխատանք չեն կատարել Եվրախորհրդարանի գծով:
Լը Պենը, վկայակոչելով իր պատգամավորական անձեռնմխելիությունը, անտեսել է հարցաքննության ներկայանալու Ֆրանսիայի իրավապահ մարմինների ծանուցագրերը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: