Բաժիններ՝

«Ծխելու դեմ պայքարի ծրագիրը կմշակվի սեպտեմբերին». նախարար

ՀՀ առողջապահության նախարարությունը սեպտեմբերին սկսելու է մշակել ծխելու դեմ պայքարի ծրագիրը, որը 1 ամսվա ընթացքում կներկայացնի կառավարությանը: Այս մասին այսօր գործադիրի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը՝ նշելով, որ մինչ այդ քննարկումները շարունակվում են։

Ըստ նրա՝ ապագա ծրագրին արձագանքների 80%-ը կողմ է, 20%-ը՝ դեմ։ Թե որքա՞ն կլինի հասարակական վայրում տուգանքի չափը, արդյոք հայտարարված 10 հազար դոլարն իրակա՞ն թիվ է, Լ.Ալթունյանը պատասխանեց, որ դա օրինակ էր. «Տուգանքների նվազագույն շեմն ինչպիսին կլինի՝ չեմ կարող ասել: Դա կհաշվարկեն հոգեբանները, տնտեսագետները և իրավաբանները»։

Լ. Ալթունյանի խոսքով՝ ամբողջ աշխարհում ծխելու դեմ պայքարի ամենաազդեցիկ գործիքը համարվում է ծխախոտի թանկացումը։ Նա նկատեց, որ, երբ ինքը հրաժարվել է ծխելուց, արգելել է նաև ենթականերին։

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս