Գլենդեյլում մի խումբ մարդիկ փորձել են սադրել Արցախի մարդու իրավունքների պաշտպանին
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը հունիսի 13-ին Գլենդեյլում հանդիպում է ունեցել հայ համայնքի հետ, որի ընթացքում մի խումբ մարդիկ փորձել են սադրել նրան:
Օրինակ՝ հարց հնչեց Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման մասով, ինչին ի պատասխան՝ Մելիքյանն ասաց, որ Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման հետ ինքը կապ չունի: Հարցադրումը փորձեցին այլ կերպ ձևակերել, թե արցախցիների իրավունքներն էլ են խախտում:
«Եթե Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիների իրավունքները խախտվեն, ես դրա հետ նոր գործ կունենամ»,- ասաց Մելիքյանը:
Սադրանքները շարունակվեցին, սակայն Արցախի մարդու իրավունքների պաշտպանը կարողացավ տիրապետել իրավիճակին:
Մանրամասները՝ տեսանյութում