Թուրքիայի նախագահականը գաղտնի է պահում Էրդողանի խորհրդականների թիվը
Թուրքիայի նախագահականի հանրային կապերի բաժինը հրաժարվել է հրապարակել տվյալներ Էրդողանի խորհրդականների թվի և աշխատավարձի վերաբերյալ: Այս մասին հայտնում է թուրքական Diken-ը:
Նախագահականից հայտնել են, որ այդ հարցն առնչվում է միայն ներքին անձնակազմին, ուստի հասարակության ավելի լայն զանգվածներն իրավունք չունեն դրա վերաբերյալ տեղեկություն ստանալ:
Հայտնի է, որ նախագահ ընտրվելուց հետո Էրդողանը խորհրդարանականների թիվը լայնորեն ընդլայնել է, սակայն նրանց հստակ թիվն ու աշխատավարձի չափը չի նշվում: Նախկինում նախագահի խորհրդականների թիվը 23-ն էր: