Բաժիններ՝

Ամերիկացի դեռահասը հիվանդանոցային մահճակալի վրա պարել է սրտի փոխպատվաստումից հետո

16-այա Ամարի Հոլլը Բալթիմորից (Մերիլենդի նահանգ), հիվանդանոցային մահճակալի վրա պարել է սրտի փոխպատվաստման վիրահատությունից անմիջապես հետո: Պարի տեսահոլովակը հրապարակված է Fox5 DC Fafcebook-օգտահաշվում եւ երկու օրում հավաքել է ավելի քան վեց միլիոն դիտում։Տեսագրության մեջ նարկոզից հետո հենց նոր ուշքի եկած Հոլլն սկսում է եռանդուն շարժումներ անել ձեռքերով եւ բժիշկներին շնորհավորել հաջող ավարտված վիրահատության առթիվ: Դեռահասի մորաքույրը պատմել է, որ նա ծնվել էր սրտի հազվագյուտ հիվանդությամբ եւ մի քանի ամիս սպասում էր համապատասխան դոնորական օրգանի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս