Բաժիններ՝

«Հայաստանին է մոտենում հաջորդ ցիկլոնը, որը բավականին ակտիվ է». Գագիկ Սուրենյան. shamshyan.com

Հանրապետության տարածքում գործող ցիկլոնի ուժը այսօր կթուլանա, երեկոյան ժամերին կարճատև ամպրոպային բնույթի անձրևներ կանխատեսվում են միայն լեռնային գոտիներում։ Այս մասին SHAMSHYAN.com-ին հայտնեց ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

Հունիսի 14-ին երեկոյան ժամերին Սև ծովի շրջաններից Հայաստանին է մոտենում հաջորդ ցիկլոնը, որը բավականին ակտիվ է։ Այսպիսով, հունիսի 14-ին երեկոյան ժամերին, հունիսի 15-ին ժամանակ առ ժամանակ, հունիսի 16-ին կեսօրից հետո կրկին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, ամպրոպների ժամանակ կանխատեսվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ։ Հունիսի 17-ին անձրևները հիմնականում կպահպանվեն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում։ Օդի ջերմաստիճանը հունիսի 13-14-ին էապես չի փոխվի՝ Երևանում ցերեկը տատանվելով +31․․․+33 աստիճանի սահմաններում։ Հունիսի 15-ին հյուսիս-արևմուտքից Հայաստան կներթափանցեն ցուրտ օդային հոսանքներ, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը բոլոր մարզերում կնվազի 5-6 աստիճանով։ Ինչ վերաբերվում է հունիսի 12-ի Երևանի հորդառատ անձրևին, պետք է ասեմ, որ քաղաքում 1 ժամում տեղացել է 13-14մմ անձրև, ընդ որում, այդ քանակության մեծ մասը թափվել է 10-15 րոպեում»։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930