Բաժիններ՝

«Մարտադաշտերում ոչ մի հակառակորդ չէր կարող ավելի մեծ վնաս հասցնել մեր բանակին, քան սեկվեստրը». Ջեյմս Մեթիս

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը հայտարարել է, որ «ցնցված է» ամերիկյան զինված ուժերի վրա այն բացասական ազդեցությունից, որն ունեցել է 2013 թվականին Բարաք Օբամայի վարչակազմի կողմից ռազմական բյուջեի սեկվեստրը։

«Երբ (պաշտոնաթողությունից հետո) չորս տարի անց ես վերադարձա պաշտպանության նախարարություն, ցնցված էի այն բանից, ինչ տեսա մարտական պատրաստության բնագավառում»,- ասել է նա՝ ելույթ ունենալով ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի կոմիտեում:

Պենտագոնի պետը հավելել է. «Մարտադաշտերում ոչ մի հակառակորդ չէր կարող ավելի մեծ վնաս հասցնել մեր բանակին, քան սեկվեստրը»:

Մեթիսը կոմիտեում ելույթ է ունեցել նախագահ Դոնալ Թրամփի կողմից առաջարկված՝ 2018 թվականի բյուջեի պարզաբանումներով, որը նախատեսում է ռազմական ծախսերի զգալի ավելացում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս