Բաժիններ՝

Թուրքիայի քրդամետ կուսակցության պատգամավորն ազատ է արձակվել

Դիարբեքիրում ձերբակալված քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Փերվին Բուլդանն ազատ է արձակվել: Այս մասին հայտնում է թուրքական Diken-ը:

Թուրքական ոստիկանությունը հունիսի 12-ին գնացել էր այն հյուրանոց, որտեղ հաստատվել էր պատգամավորը ու պահանջել մի հետաքննության շրջանակում ցուցմունք տալ:

Ոստիկանների ուղեկցությամբ Բուլդանը տարվել է բաժանմունք: Կատարվածի առնչությամբ քրդամետ կուսակցությունը հայտարարություն է տարածել, որ իր պատգամավորին անհիմն կերպով ձերբակալել են ու տարել Դիարբեքիրի արդարադատության պալատ:

Ավելի ուշ՝ ցուցմունք տալուց հետո Բուլդանն ազատ է արձակվել: Նա հայտնել է, որ իրեն հարցաքննել են մարտի 8-ին և Նովրուզի տոնակատարության ժամանակ ունեցած ելույթի, ինչպես նաև Աղրըում նախընտրական բողոքի ակցիաներին մասնակցելու համար: «Եթե դրանք հանցանք են համարվում, ապա ես կշարունակեմ հանցանք գործել»,- ասել է նա:

Ներկայում կալանքի տակ են գտնվում քրդամետ կուսակցության 11 պատգամավոր, այդ թվում և առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը: Կուսակցության մյուս համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը և պատգամավոր Նուրսել Այդողանը զրկվել են պատգամավորական մանդատից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս