Բաժիններ՝

«Կարծում եմ՝ մենք դա արեցինք». ԱՄՆ-ի Սենատում համաձայնության են եկել հակառուսական նոր պատժամիջոցների շուրջ

ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի անդամները հունիսի 12-ի երեկոյան համաձայնության են եկել նոր պատժամիջոցների շուրջ, որոնք կոչված են ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, օրենսդիրները ցանկանում են Սպիտակ տանը զրկել գործող պատժամիջոցներն ինքնակամ չեղարկելու իրավունքից եւ նույնիսկ օրենսդրորեն ամրագրել դրանցից մի քանիսը: Այդ մասին լրագրողներին հայտնել է Սենատի օտարերկրյա գործերի կոմիտեի նախագահ հանրապետական Բոբ Քորքերը:

«Կարծում եմ՝ մենք դա արեցինք: Այժմ մենք լրամշակում ենք տեքստը, բայց համաձայնության հասել ենք»,- ասել է նա: Նրա խոսքով՝ նոր միջոցառումները ներառում են ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման հարցի պարտադիր քննարկումը, նախքան դա կցանկանա անել Սպիտակ տունը:

Այդ նախաձեռնությունները կձեւակերպվեն Իրանի նկատմամբ նոր սահմանափակումների մասին օրինագծի ուղղումների տեսքով, որն արդեն ընթացակարգային համաձայնեցում է անցել, ինչը թույլ կտա սենատորներին ժամանակ չծախսել առանձին օրինագիծ ներկայացնելու վրա: Նոր օրինագիծը կարող է ընդունվել արդեն այս շաբաթ:

Ուղղումը, որի մասին խոսվում է, նախատեսում է պատժամիջոցներ սահմանել այն անձանց դեմ, ովքեր կիբեռգրոհներ են իրականացնում, որոնք Վաշինգտոնի կողմից հաճախ վերագրվում են Մոսկվային: Բացի այդ, սահմանափակումները կարող են վերաբերել այն անձանց, որոնք մասնակցել են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարական ուժերին զենքի մատակարարումներին, ինչպես նաեւ ռուսական հետախուզության եւ պաշտպանական հատվածի աշխատակիցներին, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս