ԻՊ-ն պայթանյութով հանդերձված նոութբուքեր է մշակում. Իսրայելի հետախուզություն
Իսրայելի հետախուզական ծառայությունները կարողացել են «Իսլամական պետության» (ԻՊ) համակարգչային ցանցեր ներթափանցելու միջոցով տեղեկատվություն ստանալ այն մասին, որ ահաբեկիչները մշակում են պայթուցիկ նյութերով ներսարված հատուկ նոութբուքեր քաղաքացիական ինքնաթիռների պայթեցման համար, հունիսի 12-ին հայտնել է The New York Times-ը։
Հաղորդագրության մեջ նշված է, որ հետախուզական ծառայությունների իսրայելացի հաքերները կարողացել են Սիրիայում բազավորված ԻՊ-ի կառույցի՝ պայթուցիկ սարքեր արտադրողների ցանցը «կոտրել» շուրջ մեկ ամիս առաջ: Իսրայելի հատուկ ծառայությունները դարձել են այդ ռումբ-գաջեթների մշակման վերաբերյալ տեղեկատվության աղբյուր, որոնք չեն հայտնաբերվում օդանավակայանների անվտանգության ծառայությունների սքանավորման ստանդարտ սարքերով, ինչպես նաեւ պարզել են նման ռումբերը գործողության մեջ դնելու եղանակները:
Հրատարակությունը վկայակոչում է իրադրությանը ծանոթ ամերիկյան աղբյուրների տվյալները, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը: