Բաժիններ՝

Լոնդոնը հավաստել է, որ Brexit-ի շուրջ բանակցությունները կսկսվեն հունիսի 19-ին

Մեծ Բրիտանիայի՝ Brexit-ի գործերի նախարար Դեւիդ Դեւիսը հավաստել է, որ Եվրամիությունից երկրի դուրս գալու շուրջ բանակցությունները կսկսվեն հունիսի 19-ին, ինչի մասին հայտնել է BBC հեռուստառադիոկորպորացիան: Պլանավորվում էր, որ Brexit-ի շուրջ բանակցությունները կսկսվեն Մեծ Բրիտանիայում համընդհանուր ընտրություններից 11 օր անց:

Նախարարը նշել է, որ Միացյալ Թագավորությունը հնարավորություն ունի բանակցություններից դուրս գալ առանց համաձայնագրի: Դեւիսի խոսքով՝ առաջնահերթ թեման լինելու է Եվրամիության եւ Միացյալ Թագավորության քաղաքացիների կարգավիճակը նոր պայմաններում:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Sky News հեռուստաալիքի եթերում հայտնել է, որ հունիսի 13-ին ուղեւորվելու է Ֆրանսիա՝ հանդիպում անցկացնելու նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում պլանավորվում է քննարկել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցը: «Երեքշաբթի ես կուղեւորվեմ Ֆրանսիա՝ հանդիպելու նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Կարեւոր է ձեռնամուխ լինել Brexit-ի շուրջ բանակցությունների նախապատրաստմանը»,- ասել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս