Բաժիններ՝

«Դոնալդ Թրամփին կդատեն». The Wall Street Journal

Կոլումբիայի օկրուգի եւ Մերիլենդի նահանգի դատախազներն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին դատի են տալու հակակոռուպցիոն օրենսդրության խախտման համար, քանի որ նա, ինչպես ենթադրվում է, այլ պետություններից ֆինանսավորում է ստացել պաշտոնակալությունից հետո: Այդ մասին հունիսի 12-ին հայտնել է The Wall Street Journal թերթը:

Մեղադրանքը վերաբերում է նաեւ շահերի կոնֆլիկտին: Նախքան պաշտոնակալությունը, Թրամփը խոստացել էր իր ընկերությունների կառավարումը հանձնել որդիներին: Ինչպես պնդում են դատախազներ Կարլ Ռասինը եւ Բրայան Ֆրոշը, Թրամփը խախտել է խոստումը: Ըստ նրանց տեղեկությունների, նախագահը պարբերաբար որդուց՝ Էրիկից, ամփոփագրեր է ստանում իր ընկերության ֆինանսական վիճակի վերաբերյալ:

Եթե դատարանը գործին ընթացք տա, դատախազները Թրամփներից կպահանջեն հարկային հայտարարագրերը, որպեսզի գնահատեն նրանց ընկերությունների արտաքին առեւտրական գործարքների չափը: Նրանք ակնկալում են, որ գործը կքննի Գերագույն դատարանը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս