Բաժիններ՝

Ավտոբուսը «Բայկալ» մայրուղու 702-րդ կիլոմետրում ընկել է 30 մետր բարձրության լիրաթմբից. կան զոհեր

Առնվազն 12 մարդ 1 զոհվել Անդբայկալում տեղի ունեցած խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով: Թվով 12-րդ զոհը դարձել է մի կին, որը մահացել 1 Բուրյաթիա տեղափոխելիս: Այդպիսով վթարի զոհերի թիվը հասել 1 12-ի: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են երկրամասի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունում:

Ավտոբուսը, որում եղել է 51 մարդ, անցած գիշեր Պետրովսկ Զաբայկալսկիի շրջանի Խոխոտույ ավանի շրջանում «Բայկալ» մայրուղու 702-րդ կիլոմետրում ընկել է մինչեւ 30 մետր բարձրության լիրաթմբից, որտեղ ճանապարհային աշխատանքներ էին կատարվում: Տեղում զոհվել 1 10 մարդ, երկուսը մահացել են հիվանդանոցի ճանապարհին: Տուժածներից շատերը գտնվում են ծանր եւ չափազանց ծանր վիճակում, մեկը կոմայի վիճակում է: Ավտոբուսի վարորդի նկատմամբ քրեական գործ է հարուցվել:
Ավտոբուսը տեղափոխում էր ուխտավորների, որոնք Չիտա էին վերադառնում Կրասնի Չիկոյի շրջանի Ուռլուկ գյուղի մենաստանից:

Հունիսի 13-ն Անդրբայկալի երկրամասում սգո օր է հայտարարված խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով զոհված ուխտավորների հիշատակին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս