«Երեքշաբթի ես կուղևորվեմ Ֆրանսիա՝ հանդիպելու նախագահ Էմանուել Մակրոնի հետ». Մեյը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հունիսի 13-ին կուղեւորվի Ֆրանսիա՝ հանդիպում անցկացնելու նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում պլանավորվում է քննարկել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցը:
Այդ մասին բրիտանական կառավարության ղեկավարը հայտնել է Sky News հեռուստաալիքի եթերում:
«Երեքշաբթի ես կուղեւորվեմ Ֆրանսիա՝ հանդիպելու նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Կարեւոր Է ձեռնամուխ լինել Brexit-ի շուրջ բանակցությունների նախապատրաստմանը»,- ասել Է նա:
Մեյը հունիսի 11-ին փոքրամասնության կառավարություն Է կազմել հունիսի 8-ին կայացած համընդհանուր խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: