Հավի լյարդը՝ պատրաստված ֆրանսիական ձևով
Հավի լյարդը ամենաէժան մսամթերքներից է, բայց, եթե իմանաք ֆրանսիական հրաշք սոուսի պատրաստման եղանակը, ապա կարող եք լյարդից շատ համեղ կերակուր պատրաստել:
Բաղադրիչներ
1. Հավի լյարդ – 600 գ
2. Ալյուր – 2 ճ/գ
3. Սոխ – 1 հատ
4. Յուղոտ սերուցք – 200 գ
5. Բուսայուղ՝ լյարդը և սոխը տապակելու համար
6. Աղ՝ ըստ ճաշակի
7. Հոտավետ պղպեղ՝ ըստ ճաշակի
8. Մանանեխ – 1 թ/գ
Պատրաստման եղանակը
1. Հավի լյարդը լվանալ, մաքրել թաղանթից և կտրատել ավելի մանր մասերի:
2. Ալյուրը խառնել պղպեղի հետ: Աղ չավելացնել:
3. Լյարդը մի թեթև թաթախել ալյուրի մեջ:
4. Ալյուրի մեջ թաթախված հավի լյարդը մի փոքր տապակել 2 կողմից: Դա պետք է անել շատ արագ:
5. Տապակած լյարդը շարել ափսեի մեջ և վրան աղ ցանել:
6. Մանր կտրատել սոխը և տապակել նույն բուսայուղի մեջ, ինչի մեջ տապակվել է լյարդը:
7. Մնացած ալյուրը ավելացնել սոխի մեջ և լավ իջեցնել կրակը:
8. Լավ խառնել և անընդհատ խառնելով՝ աստիճանաբար ավելացնել սերուցքը:
9. Հետո ավելացնել մանանեխը, աղ ցանել և խառնել:
10. Վերջում ավելացնել լյարդը, խառնել: Եփել կափարիչի տակ՝ ոչ ավել 2 րոպեից: Անջատել կրակը, ավելացնել կանաչի և կարագ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը