Բաժիններ՝

Glory 42. Հարութ Գրիգորյանի ընկերները ռինգում հարձակվել են հայ մարզիկին նոկաուտի ենթարկած հոլանդացու վրա

Փարիզում Քիկբոքսինգի Glory 42 մրցաշարի մենամարտում հոլանդացի Մուրտել Գրոնհարթը նոկաուտի է ենթարկել Հայաստանի ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանին, երբ վերջինս մրցակցին մեջքով կանգնած է եղել: Սակայն Գրոնհարթը որևէ կանոն չի խախտել այդ հարվածով, քանի որ մրցավարը մենամարտը դադարեցրած չի համարել:

Երկրպագուների շրջանում տեղի ունեցածը բուռն արձագանք ստացավ, իսկ երկուսը նույնիսկ մտել են ռինգ և սկսել են հարվածել հոլանդացի մարզիկին: Հաղորդվում է, որ, ամենայն հավանականությամբ, նրանք Գրիգորյանի ընկերներն են եղել:

https://www.youtube.com/watch?v=upzXx3lzTGs

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս