Ղազախստանը 300 հազար ԱՄՆ դոլար կներդնի ահաբեկչության դեմ պայքարի ՄԱԿ-ի ծրագրում
Ղազախստանը 300 հազար ԱՄՆ դոլար կներդնի Միավորված ազգերի կազմակերպության ահաբեկչության դեմ պայքարի ֆոնդին: Այս մասին հայտնել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը:
Ղազախստանի ԱԳՆ-ից հայտնել են, որ միջոցներն ուղղվելու են ՄԱԿ-ի հակաահաբեկչական գլոբալ ռազմավարության իրականացմանը: «Ղազախստանը դարձել է տարածաշրջանում այս ծրագրի առաջին դոնոր-երկիրը, որը կֆինանսավորի նախագծի 10 տոկոսը»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ: