Բաժիններ՝

Ահաբեկչություն՝ Բաղդադի մերձակայքում. կան զոհեր

Առնվազն 20 մարդ է զոհվել, ավելի քան 30-ը՝ վիրավորվել Իրաքի էլ Մուսայիբ քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, քաղաք, որը գտնվում է Բաղդադից 60 կիլոմետր հարավ ընկած շրջանում: Այս մասին հայտնել է Al Mayadeen հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ առավելապես շիաներով բնակեցված քաղաքում ահաբեկչական գործողությունը կատարել է մահապարտը: Իրաքի ներքին գործերի նախարարությունը հավաստել է 20 մարդու մահը:

«Էլ Մուսայիբի շուկայի շրջանում պայթյունն իրականացրել է մահապարտ ապաբեկիչը, դրա հետեւանքով զոհվել է 20 մարդ, վիրավորվել 21 հոգի»,- հայտարարել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Սաադ Մաանը:

Shafaq News թերթի տվյալներով՝ եւս մեկ պայթյուն է տեղի ունեցել շիա մահմեդականների համար սրբազան Քերբելա քաղաքում, վիրավորվել է չորս մարդ: Երկու պայթյունների պատասխանատվությունն էլ ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս