Բաժիններ՝

Արմեն Թութունջյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ հայ ջազային երաժիշտ Արմեն Թութունջյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունիսի 10-ին, ժամը 18:00-20:00-ն` Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Վերջին հրաժեշտը` հունիսի 11-ին, ժամը 11:00-14:00-ն` Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում:

2017 թվականի հունիսի 8-ին 73 տարեկանում կյանքից հեռացել է հայ ջազային երաժիշտ, թմբկահար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ, «Չիկոն և ընկերները» ջազային խմբի գեղարվեստական ղեկավար, հեռուստահաղորդավար Արմեն Գրիգորի Թութունջյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930