ԱԺ-ն առաջիկայում նոր արտահերթ նիստ կգումարի
Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը պատգամավորներին հորդորեց իրենց գործերն առաջիկա օրերին պլանավորել Հայաստանի տարածքում, քանի որ կիսատ մնացած հարցեր կան և նոր արտահերթ նիստ է լինելու:
Ազգային ժողովում կառավարության հրավիրած արտահերթ նիստի ընթացքում Արա Բաբլոյանը նշեց, որ կառավարության ծրագիրը խորհրդարանում քննարկելու ժամկետների մասին ևս լրացուցիչ կտեղեկացնեն:
«Մենք լրացուցիչ կտեղեկացնենք, թե երբ ենք քննարկելու կառավարության ծրագիրը: Նաև կիսատ մնացած հարցեր կան, որոնք քննարկման կարիք ունեն, ուստի, հարգելի պատգամավորներ, առաջիկա օրերին ձեր գործերը պլանավորեք Հայաստանի Հանրապետության տարածքում»,- ասաց Ազգային ժողովի նախագահը: