Բաժիններ՝

«ՇՀԿ-ն զարգացման նոր փուլ է թևակոխել որպես «Շանհայի ությակ»». Նազարբաև

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարել է, որ Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) զարգացման նոր փուլ է թեւակոխել Հնդկաստանին եւ Պակիստանին կազմակերպության անդամ պետությունների կարգավիճակ տրամադրելուց հետո։

«Մեր նիստի կարեւոր պատմականությունն այն է, որ այդ երկրներն առաջին անգամ մասնակցում են մեր կազմակերպությանը, այն ընդլայնվում է»,- նշել է Նազարբաեւը՝ ելույթ ունենալով ՇՀԿ-ի պետությունների ղեկավարների՝ ընդլայնված կազմով նիստում:

«Այժմ ՇՀԿ-ի պատասխանատվության գոտին ընդգրկում է ավելի քան երեք միլարդ բնակչությամբ տարածք, որտեղ արտադրվում է աշխարհի համախառն ներքին արդյունքի շուրջ մեկ երրորդը: Այսպիսով կազմակերպությունը թեւակոխեց իր ինստիտուցիոն զարգացման նոր փուլ արդեն որպես «Շանհայի ությակ»,- ընդգծել է Ղազախստանի նախագահը:

Նազարբաեւի կարծիքով՝«նոր անդամների ընդունումը նոր հզոր ազդակ կհաղորդի կազմակերպության զարգացմանը, կօժանդակի նրա միջազգային հեղինակության աճին», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս