Հունիսի 12-ին թվային ցանցով հեռարձակումը ժամանակավորապես դադարեցվելու է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ըստ հեռուստաընկերությունների հետ նախապես համաձայնեցված ժամանակացույցի, 2017 թվականի հունիսի 12-ին` ժամը 01:00-07:00-ն, թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցում նախատեսված են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ:
Նշված ժամանակահատվածում թվային ցանցով հեռարձակումը ժամանակավորապես դադարեցվելու է: