Ովքեր են Իոաննիսյանի դեմ դատական հայց ներկայացնելու մտահղացման հեղինակները. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Դանիել Իոաննիսյանի դեմ հարուցված քաղհայցը կարող է մնալ իշխանությունների կոկորդին։ Հիշեցնենք, որ խոսքը ՀՀԿ-ական այն տնօրենների մասին է, որոնք ընտրությունների նախօրեին ՀՀԿ-ի համար ցուցակներ էին կազմել, մոբիլիզացրել կոլեկտիվներին ու ծնողներին և այդ ամենը խոստովանել հեռախոսազրույցներում, որոնք ձայնագրվել էին Իոաննիսյանի կողմից և հրապարակվել։

Հետագայում նրանցից 30-ը պատվի, արժանապատվության հայցով դիմել էր դատարան՝ նաեւ պահանջելով 2-ական միլիոն դրամ ֆինանսական փոխհատուցում «բարոյական վնասի դիմաց»։ «Հրապարակ»-ը տեղեկացավ, որ այս դատական հայցի մտահղացումը պատկանում է Դավիթ Հարությունյանին և Հրայր Թովմասյանին։ Սահմանադրության և Ընտրական օրենսգրքի «հայրերը» որոշել են պատժել հանդգնություն դրսևորած երիտասարդին։ Եվրադատարանում ՀՀ ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը դեմ է եղել այս քայլին՝ պնդելով, որ գործը ԵԴ հասնելու դեպքում մենք «պրոբլեմ կունենանք»։ Սակայն դատական շոու սարքելու կողմնակիցներն ուժեղ են գտնվել և ստացել են բարձր իշխանության «դաբրոն»։

Նրանք անգամ դատական վեճի ելքն են արդեն որոշել՝ հերքման մասով հայցը, ըստ ամենայնի, կբավարարվի, իսկ ֆինանսական փոխհատուցման պահանջը կմերժվի»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս