Բաժիններ՝

Իրանի անվտանգության նախարարությունը հայտարարություն է տարածել Թեհրանում ահաբեկչական գործողությունների մասնակիցների մասին

Իրանի ուժայինների կողմից ձերբակալված ահաբեկիչները, որոնք հունիսի 7-ին ահաբեկչական գործողություններ են կատարել Թեհրանում, ավելի վաղ ահաբեկչական գործունեությամբ են զբաղվել սիրիական Ռաքայում եւ իրաքյան Մոսուլում, որտեղ գործում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Այդ մասին հայտարարել է Իրանի անվտանգության նախարարությունը: «Ձերբակալված հինգ ահաբեկիչներն ավելի վաղ մեկնել էին Իրանից եւ ահաբեկչական գործունեությամբ էին զբաղվում Ռաքայում ու Մոսուլում: Անցյալ տարի նրանք երկիր են վերադարձել իրեն Աբու Աիշ կոչող պարագլխի ղեկավարությամբ, որպեսզի ահաբեկչական գործողություններ իրականացնեն Իրանի սրբազան վայրերում»,-ասված է ՌԻԱ Նովոստիի տրամադրության տակ հայտնված հայտարարության մեջ:

«Անվտանգության ուժերը վերացրել են Աբու Աիշին, մնացածները, վախենալով, մեկնել են Իրանից: Այնուհետեւ նրանց մի մասը վերադարձել է եւ իրականացրել երեկվա հարձակումները»,-հայտարարում է նախարարությունը:

Նաեւ ձերբակավել էմի կին, որը օգնում էր ահաբեկիչներին: «Նա օգնություն էր ցուցաբերում մյուսներին՝ նրանց առաջադրանքների ուղղորդելով հարձակումների սկսվելուց հետո»,-Mehr գործակալությանը հայտնել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության կոմիտեի անդամ Մոհամադ Ջավադ Ջամլաթին: Նրա խոսքով՝ ձերբակալվածները երկրի հարավային տարածաշրջաններից էին:

Դրա հետ մեկտեղ իշխանություններն այդպես էլ չեն հայտնել կասկածյալների ստույգ թիվը:

Հունիսի 7-ի առավոտյան Թեհրանում տեղի ունեցած հարձակումների մանրամասները: Նշվել է, որ ահաբեկիչների երկու խմբեր միաժամանակ հարձակումներ են իրականացրել իմամ Խոմեյնիի դամբարանի տարածքում եւ Իրանի խորհրդարանում: Ահաբեկիչների առաջին խումբը, որը բաղկացած էր երկու մարդուց, ներխուժել է Թեհրանի հարավում գտնվող իմամ Խոմեյնիի դամբարան, ինչից հետո նրանցից մեկը ինքնապայթեցում է իրականացրել, երկրորդը ոչնչացվել է իրավապահների հետ փոխհրաձգության ընթացքում:

Չորս ահաբեկիչներից բաղկացած երկրորդ խումբը հարձակում է կատարել Իրանի խորհրդարանի վրա: Մահապարտը գործի է դրել պայթուցիկ սարք: Եվս երեք ահաբեկիչներ ոչնչացվել են անվտանգության ուժերի կողմից: Ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվել է 17, վիրավորվել շուրջ 50 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս