Բաժիններ՝

Պեկինում ցուցադրել են սաթի մեջ քարացած թռչնիկ, որն 99 միլիոն տարեկան է

Ամերիկացի, կանադացի եւ չինացի հնէաբանները Պեկինում առաջին անգամ լայն հանրությանը ներկայացրել են սաթի մեջ քարացած թռչնիկի, որը 99 միլիոն տարկան է: Այդ մասին հայտնել է Sina պորտալը:
Պեկինում ներկայացված նմուշը (ինկլյուզը) գտնվել է 2016 թվականին Մյանմայի հյուսիսային մասում, սակայն դրա ստույգ թվագրման համար գիտնականները մի քանի ամիս են ծախսել:

«Այս անգամ մենք գտանք 9 սանտիմետր երկարությամբ սաթի նմուշ, որը լիովին տեղավորել էր հին թռչնի գլուխը, ողնաշարի պարանոցի հատվածը, թեւերը եւ պոչը»,- պատմել է Լոս Անջելեսի (ԱՄՆ) Պատմության ազգային թանգարանի հայտնի հնԷաբան Լուիս Չիապեն:

Գիտնականների խոսքով՝ այս գտածոն համարվում է բացառիկ, որովհետեւ ի տարբերություն հողի մեջ գտնված մնացորդների, պահպանվել է սաթի մեջ քարացած 6-սանտիմետրանոց թռչնի լիարժեք կառուցվածքը, եւ նույնիսկ ականջածակերը եւ կոպերը, ինչը նախապատմական փետրավորների մանրամասն ուսումնասիրման հազվագյուտ շանս է տալիս գիտնականներին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս