«Մանչեսթեր Յունայթեդը» վստահ է, որ կգնի «Ռեալի» հարձակվող Ալվարո Մորատային
Ժոզե Մոուրինիոն մեծ ախորժակ ունի:
«Կարմիր սատանաները» «Ռեալին» առաջարկել են 60 մլն եվրո Մորատայի համար, բայց մերժում են ստացել. Մադրիդում հարձակվողի համար ուզում են 90 մլն եվրո: Ըստ Sky Sports-ի տեղեկության՝ դա չի վրդովվեցնում «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությանը, որը վստահ է, որ 2017-18թթ. մրցաշրջանը Մորատան կսկսի «Օլդ Թրաֆֆորդում»:
Եթե գործարքը, այնուամենայնիվ ձախողվի, ապա «Մանչեսթեր Յունայթեդը» կաշխատի Անդրեա Բելոտիի տրանսֆերի վրա: Իհարկե, «Տորինոն» նույնպես իր առաջատարի համար կպահանջի 100 եվրոյից ոչ պակաս:
Transfermarkt-ը 24-ամյա հարձակվողին գնահատում է 40 մլն եվրո:
2017թ.-ին Ալվարոն թիմի հետ հաղթել է Պրիմերան և Չեմպիոնների լիգան:
Պատրաստեց Անի Գաբուզյանը