Բաժիններ՝

Կիևում ԱՄՆ-ի դեսպանությունը գիշերային պայթյունն ահաբեկչություն չի համարում

Կիեւում ԱՄՆ-ի դեսպանությունը դիվանագիտական հաստատության տարածքում տեղի ունեցած գիշերային պայթյունը առայժմ չի դիտարկում որպես ահաբեկչություն: Այդ մասին ասված է դեսպանության՝ Facebook սոցցանցում զետեղված հաղորդագրության մեջ:

«Մենք կարող ենք հաստատել, որ հունիսի 8-ին ժամը 12:00-ից հետո (ԱՄՆ-ի ժամանակով) դեսպանության տարածքում տեղի է ունեցել միջադեպ՝ ոչ մեծ հրկիզիչ սարքի օգտագործմամբ: Դա ոչ մի վնաս չի պատճառել դեսպանության սեփականությանը: Անձնակազմից ոչ ոք չի տուժել: Դեսպանությունն աշխատում է սովորական ռեժիմով: Ներկայում մենք այդ միջադեպն ահաբեկչական գործողություն չենք համարում»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ դեսպանությունը տեղի իրավապահ մարմինների հետ սերտորեն համագործակցում է այդ միջադեպը հետաքննելու գործում:

Ավելի վաղ Կիեւի ոստիկանության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ պայթյուն էտեղի ունեցել Ուկրաինայի մայրաքաղաքում ԱՄՆ-ի դեսպանատան տարածքում: «Կիեւում ԱՄՆ-ի դեսպանատան տարածքում տեղի ունեցած պայթյունը որակել են որպես ահաբեկչական գործողություն»,- գրել է Կիեւի ոստիկանության խոսնակ Օկսանա Բլիշչիկը Facebook-ում:

Ինչպես ճշտել են ոստիկանության մամուլի ծառայությունում, Կիեւի կենտրոնական՝ Շեւչենկոյի շրջանում գտնվող դիվանագիտական ներկայացուցչության տարածքում պայթյունի վերաբերյալ հաղորդումը հերթապահ մասում ստացվել է ժամը 00:05-ին: «Զննման ընթացքում պարզվել Է, որ անհայտ մեկը պայթուցիկ սարք է նետել դիվանագիտական ներկայացուցչության տարածք»,- նշել են ոստիկանությունում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս