Բաժիններ՝

Իրանում աճում է ահաբեկչական գործողությունների զոհերի թիվը

Հունիսի 7-ին Թեհրանում կատարված ահաբեկչական գործողությունների զոհերի թիվը հասել է 16-ի: Այդ մասին ILNA գործակալությանը հայտնել է Իսլամական Հանրապետության դատական բժշկության կենտրոնի ղեկավար Ահմադ Շոջային: «Ցավոք, զոհերի թիվը ավելացել է մինչեւ 16: Նրանց թվում կան երեք կին, մնացածը տղամարդիկ են»,- ասել էնա:

Ավելի վաղ հաղորդվել էր 13 զոհվածների եւ 52 տուժածների մասին: Հունիսի 7-ի առավոտյան Թեհրանում տեղի ունեցած հարձակումների մանրամասները: Նշվել է, որ ահաբեկիչների երկու խմբեր միաժամանակ հարձակումներ են իրականացրել իմամ Խոմեյնիի դամբարանի տարածքում եւ Իրանի խորհրդարանում:

Ահաբեկիչների առաջին խումբը, որը բաղկացած էր երկու մարդուց, ներխուժել է Թեհրանի հարավում գտնվող իմամ Խոմեյնիի դամբարան, ինչից հետո նրանցից մեկը ինքնապայթեցում է իրականացրել, երկրորդը ոչնչացվել է իրավապահների հետ փոխհրաձգության ընթացքում:

Չորս ահաբեկիչներից բաղկացած երկրորդ խումբը հարձակում է կատարել Իրանի խորհրդարանի վրա: Մահապարտը գործի է դրել պայթուցիկ սարք: Եվս երեք ահաբեկիչներ ոչնչացվել են անվտանգության ուժերի կողմից:

Ինչպես հայտնել են Իրանի ՆԳ նախարարությունում, ներկայում իրադրությունը վերահսկվում է անվտանգության ուժերի եւ իրավապահ մարմինների կողմից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս