«Հողերն այլևս չեն վաճառվի օտարերկրացիներին». իշխող թիմը որոշում է կայացրել
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի հայտարարության համաձայն՝ գյուղատնտեսական նշանակության հողերը կվաճառվեն միայն Վրաստանի քաղաքացիներին: Այս մասին հաղորդում է aliq.ge կայքը:
Այսօր հրավիրված ճեպազրույցի ժամանակ Կոբախիձեն հայտարարել է, որ հողերի օտարման վերաբերյալ միասնական որոշում է կայացվել վարչապետի, խորհրդարանական մեծամասնության և կառավարության միջև տեղի ունեցած խորհրդակցությունների արդյունքում:
«Միաձայն որոշում է կայացվել, որ հստակ արձանագրվի և վրացական հողերը մնան Վրաստանին: Սա ռազմավարական շահ է»,- հայտարարել է Կոբախիձեն: