«Մասնավորեցումը աշխատակիցների կրճատում չի ենթադրում». Արման Սահակյան
«Մասնավորեցումը նշանակում է ոչ թե աշխատակիցների կրճատում, այլ ընդհակառակը՝ նույն պարտավորությունների մեջ ներառվում է նոր աշխատատեղեր բացելու սկզբունքը»,- այսօր ԱԺ-ում այս մասին հայտարարեց ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը։
«Մեր բոլոր պայմանագրերում լինելու է համապատասխան կետ՝ նոր աշխատատեղերի ստեղծման հետ կապված, այլ ոչ թե կրճատումներ»,- ասաց նա։
Նա նկատեց, որ չի բացառվում՝ որոշ ընկերություններ չմասնավորցվեն, և այդ դեպքում կառավարությունը կգնա հավատարմագրման ճանապարհով։
Ինչ վերաբերում է այն դիտարկումներին, թե պատերազմական վիճակում գտնվող պետության հիվանդանոցները մասնավորեցնելը կարող է վտանգավոր լինել, Սահակյանն ասաց, որ պատերազմական իրավիճակներում բոլոր հիվանդանոցներն անցնում են պետության հսկողության տակ։