Ինչպե՞ս տեղադրել iOS 11-ը iPhone-ում կամ iPad-ում
iOS 11-ը թեև արդեն ներկայացված է, բայց դրա ամբողջական տարբերակը հասանելի կլինի միայն աշնանը: Օպերացիոն համակարգի այս տարբերակում ակտիվորեն ներդրված են մեքենայական ուսուցման հնարավորությունները:
Ընկերությունը մեծ ուշադրություն է դարձրել հատկապես Siri-ին: Այժմ խելացի այդ օգնականը կարող է շփվել ավելի քան 21 լեզուներով և հասանելի է 36 երկրներում: Բացի այդ, համակարգն աշխատում է արդեն ոչ միայն կնոջ, այլև տղամարդու ձայներով: Նոր շեշտադրումները Siri-ն դարձրել են մարդուն ավելի նման:
10 տարվա մեջ առաջին անգամ թարմացվել է App Store-ի դիզայնը: Օպերացիոն համակարգի թարմացված տարբերակում կարևոր նորություն է նաև փաստաթղթերը պահպանելու նոր համակարգը: Սա Box-ի և iCloud-ի նման ամպային համակարգ է, որը հնարավորություն է տալիս նոր ֆայլեր ավելացնել, ստեղծել թղթապանակներ, և այլն:
Սկզբում նշվում էր, որ օպերացիոն համակարգի բետա-տարբերակը հասանելի կլինի միայն հուլիսի վերջին: Սակայն այն կարող եք փորձարկել արդեն այսօր:
Իհարկե, պետք է հասկանալ, որ սա առաջին բետա տարբերակն է և ունի մի շարք խնդիրներ:
Առաջին հերթին՝ պատճենեք ամեն բան iTunes-ի կամ iCloud-ի օգնությամբ, որպեսզի ինչ-որ բան այնպես չլինելու դեպքում չկորցնեք ձեր տեղեկատվությունը: Այնուհետև ստուգեք, թե արդյո՞ք ձեր գադջետը համապատասխանում է iOS 11-ին: Օպերացիոն համակարգի թարմացումներին համապատասխանում են հետևյալ սարքավորումները՝
• iPhone 5s և ավելի նոր մոդելները
• iPad Pro
• iPad Air և ավելի նոր մոդելները
• iPad mini 2 և ավելի նոր մոդելները
• iPod touch 6.
Բացեք iOS-ով աշխատող սարքավորումը, բեռնեք բետա-տարբերակը և, ընդունելով լիցենզիոն համաձայնությունները՝ տեղադրեք այն:
Սարքավորումը վերաթողարկելուց հետո մուտք գործեք կարգավորումների բաժինը, բացեք հիմնական կարգավորումները և ընտրեք «Обновление ПО» տողը:
Սիրարփի Աղաբաբյան