Մայա Կոսիյանչիչը կոչը՝ թուրքական իշխանություններին
Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հանձնաժողովի խոսնակ Մայա Կոսիյանչիչը մտահոգություն է հայտնել Թուրքիայում միջազգային Amensty International կազմակերպության ղեկավար, իրավաբան և իրավապաշտպան Թաներ Քըլըչի ձերբակալման առնչությամբ: Այս մասին հայտարարությունը տեղադրվել է հանձնաժողովի կայքում:
«Մենք կոչ ենք անում թուրքական իշխանություններին անհապաղ հստակեցնել ներկայացված մեղադրանքները՝ համաձայն Մարդու իրավունքների եվրոպական համաձայնագրի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի օրենքների: Մասնավորապես կարևոր է հարգել անմեղության կանխավարկածը: Amensty International-ը ժողովրդավարության առանցքային տարրը հանդիսացող քաղաքացիական հասարակության միջազգային հարգարժան անդամ է»,- հայտնել է Կոսիյանչիչը՝ ընդգծելով, որ Եվրամիությունը շարունակելու է հետևել դեպքերի զարգացմանը:
Թուրքիայի իրավապահ մարմինները երկրում գյուլենականների դեմ իրականացվող գործողությունների շրջանակում ձերբակալել են միջազգային Amnesty International կազմակերպության Թուրքիայի ղեկավարին` Թաներ Քըլըչին: Քըլըչըին ձերբակալել են տանը՝ նախքան գրասենյակ գնալը: Թուրք իրավապահները խուզարկել են նրա բնակարանը: