Ուշագրավ փոխատեղումներ՝ ՊԵԿ-ում. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՊԵԿ-ում ուշագրավ փոխատեղումներ են իրականացվել: Ակցիզային հարկով հարկվող ապրանքների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատան պետ Սուրեն Ղազարյանը մի քանի օր առաջ ազատվել է պաշտոնից և տեղափոխվել մարզ՝ նշանակվելով Շիրակի տարածաշրջանային մաքսատան պետ:
Էրեբունու և Շենգավիթի հարկայինի պետերին նույնպես ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանն ուղարկել է մարզ, էրեբունու հարկայինի պետ Սուրեն էլոյանը նշանակվել է Եղեգնաձորի հարկային տեսչության պետ՝ Կարեն Հայրապետյանի փոխարեն, վերջինս էլ Եղեգնաձորից տեղափոխվել է Էրեբունի՝ զբաղեցնելով էլոյանի պաշտոնը: Շենգավիթի հարկային տեսչության պետ Արման Մարգարյանն էլ տեղափոխվել է Գավառ՝ համարժեք պաշտոնի, իսկ այստեղի տեսչության պետ էդգար Մուրադյանը՝ Երևան, զբաղեցնելով Շենգավիթի հարկային տեսչության պետի պաշտոնը»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։