Թուրքիայում քուրդ զինյալների հետ բախումից թուրք զինվոր է սպանվել
Թուրքիայի Մարդին նահանգի Դարգեչիթ գավառում, որտեղ փողոց դուրս գալու արգելք է հայտարարված, թուրք զինվորականների ու Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամների միջև բախում է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է թուրքական Diken-ը:
Բախման հետևանքով մեկ թուրք զինվոր սպանվել է:
Թուրքական զինված ուժերը գավառում գործողություններ են իրականացնում քուրդ զինյալների հայտնաբերման ու չեզոքացման նպատակով: