Բաժիններ՝

Ինչ տեսք ունի նորացված 5 լարին. այն շուտով շրջանառության մեջ կմտնի

2017 թվականի սեպտեմբերի 1-ից Վրաստանի Կենտրոնական բանկի կողմից շրջանառության մեջ կմտցվեն նորացված 5 լարիանուց թղթադրամները:

Այս մասին հունիսի 7-ին անցկացված մամուլի ասուլիսում հայտարարել է Վրաստանի Կենտրոնական բանկի տնօրեն Կոբա Գվենետաձեն.

«Լարիի թղթադրամների նորացման գործընթացը շարունակվում է: Նորացված 20, 50 և 100 լարիանոցներին կավելանա նաև 5 լարիանոցը»,- նշել է ԿԲ տնօրենը:

Նորացված թղթադրամի առաջնամասում պատկերված կլինի Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանի առաջին մասնաշենքը, ինչպես նաև Ջավախիշվիլիի պատկերը, հետևի կողմում պատկերված կլինեն  Նիկո Փիրոսմանիի կտավները:

Նորացված  թղթադրամների վերաբերյալ մանրամասն տեղեկությունները ներկայացված են www.ganakhlebulilari.ge  կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930