«Այդ տղան աներևակայելի է, մենք չենք կարողանա նրան կանգնեցնել». Սարկոզին Մակրոնի մասին
![](https://168.am/wp-content/uploads/2017/06/nicolas-sarkozy-et-emmanuel-macron.jpg)
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին հայտարարել է, որ երկրի նոր ղեկավար Էմանուել Մակրոնն իր հետ համեմատած «ավելի լավն է»: Այդ մասին հայտնել է BFMTV հեռուստաալիքը՝ հղում անելով Canard Enchaine թերթին, որի համարը վաճառքի կհանվի հունիսի 7-ին: «Տարիքիս առաջանալու հետ ես համեստացա, Մակրոնն այդ ես եմ, բայց ավելի լավը», Սարկոզիի խոսքը մեջբերում է հեռուստաալիքը:
«Այդ տղան աներեւակայելի է: Նա անբասիր է աշխատում: Եթե նա չանի այն սխալները, որոնք ես արեցի, հեռու կգնա, մենք չենք կարողանա նրան կանգնեցնել»,- հավելել է Սարկոզին:
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Սարկոզին հորդորում էր քվեարկել «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին լե Պենի դեմ, բայց, այդու հանդերձ, չէր պաշտպանում Մակրոնի ծրագիրը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: