Բաժիններ՝

Թրամփը և Սաուդյան Արաբիայի թագավորը քննարկել են ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և Սաուդյան Արաբիայի Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդ թագավորը հունիսի 6-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ահաբեկչության դեմ պայքարում Պարսից ծոցի երկրների միասնությունը: Այդ մասին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչը:

«Թրամփի ուղերձն այն էր, որ տարածաշրջանում մեզ միասնություն է հարկավոր ծայրահեղական գաղափարախոսության եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարելու համար: Կարևոր է, որ Պարսից ծոցը միասնական լինի տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության պահպանման համար»,- ասել է ներկայացուցիչը:

Հունիսի 5-ին Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Բահրեյնը և Արաբական Միացյալ Էմիրությունները, Լիբիայի արեւելյան մասի, Եմենի իշխանությունները, ինչպես նաև Մալդիվները և Մավրիկիոսը հայտարարել են Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին՝ Դոհային մեղադրելով ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու և Մերձավոր Արեւելքի իրադրությունն ապակայունացնելու մեջ: Հունիսի 6-ին նրանց միացել է Մավրիտանիայի Իսլամական Հանրապետությունը: Մի քանի երկրներ հայտարարել են մի շարք միջոցներ ձեռնարկելու մասին, ներառյալ ծովային և օդային հաղարդակցության դադարեցումը, բանկային գործառնութունների կասեցումը, Քաթարի դիվանագետների ու հպատակների արտաքսումը:

Քաթարի իշխանությունները այդ գործողությունները որակել են չարդարացած, իսկ իր հասցեին արված մեղադրանքները՝ անհիմն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս