Բաժիններ՝

Դավիթ Տոնոյանը Մոսկվայում հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին

Մոսկվա կատարած այցի շրջանակում ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ անդամ-պետությունների փոխգործակցության հետագա զարգացման հեռանկարները արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման ոլորտներում:

Մասնավորապես՝ դիտարկվել է ՀԱՊԿ անդամ-պետությունների արտակարգ իրավիճակների արձագանքման միացյալ տեղեկատվական-ծրագրային համակարգի գործարկման հարցը, որը ստեղծված է ճգնաժամային իրավիճակներում պետական կառավարման մարմինների միջև տեղեկությունների փոխանակման և համագործակցության երկկողմ կանոնակարգերի հիման վրա:

Քննարկման ժամանակ ընդգծվել է խոշոր արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման ընթացքում օգնության հավաքական արձագանքման մեխանիզմների կատարելագործման անհրաժեշտությունը: Այդ պատճառով կողմերը նպատակահարմար են գտել ՀԱՊԿ անդամ-պետությունների ԱԻ համակարգող խորհրդի առաջիկա նիստում քննարկել կազմակերպության անդամ երկրների արտակարգ իրավիճակներին արձագանքման կանոնակարգի իրականացման հարցը, որը հաստատվել է 2011թ. դեկտեմբերի 20-ին՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ:

Դրանից բացի՝ հանդիպմանը դիտարկվել են ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի կազմում ընդգրկված ՀՀ ԱԻՆ ուժերի և միջոցների պատրաստման խնդիրները:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս