Բակո Սահակյանը Գագիկ Խաչատրյանի հետ քննարկել է Արցախի բարեգործական ծրագրերի հարցեր
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 5-ին ընդունել է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին՝ որդու հետ:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Արցախում տարբեր բարեգործական ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: