Ադրբեջանում ձերբակալված Աֆղան Մուխտարլըն և Գյոզալ Բայրամլըն զրկվել են տեսակցության հնարավորությունից
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են անտեսել միջազգային կազմակերպությունների մարդու իրավունքների պահպանման վերաբերյալ կոչերն ու պահանջները:
Այս մասին հայտնում է ադրբեջանական bastainfo-ն:
Ադրբեջանում վերջին օրերին ձերբակալված լրագրող Աֆղան Մուխտարլըին և Ադրբեջանի «ժողովրդական ճակատ» կուսակցության փոխնախագահ Գյոզալ Բայրամլըն զրկված են տեսակցությունների հնարավորությունից:
Բաքվի բանտի ղեկավարությունը հունիսի 5-ին արգելել է ձերբակալվածների և փաստաբան Էլչին Սադըգովի հանդիպումը:
Մուխտարլըին չեն թույլատրել հանդիպել նաև հարազատների հետ:
Տեսակցության արգելքի պատճառը հավանաբար ձերբակալվածների նկատմամբ իրականացված խոշտանգումների հետքերը թաքցնելն է:
Մայիսի 26-ին Ադրբեջանա-վրացական սահմանին ձերբակալվել է ընդդիմադիր Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության փոխնախագահ, Ազգային խորհրդի համակարգող մարմնի անդամ Գյոզալ Բայրամլըն:
Բայրամլըն մեղադրվում է մաքսանենգության և չհայտարարագրված գումարներ տեղափոխելու մեջ:
Դատարանը Բայրամլըին դատապարտել է 3 ամսվա նախնական ազատազրկման:
Աֆղան Մուխտարլին հայտնի է որպես ադրբեջանական իշխանությունների վարած քաղաքականության քննադատ: 2015 թվականից ի վեր ստիպված է եղել բնակություն հաստատել Թբիլիսիում: Օրերս նա անհետացել էր, ինչի կապակցությամբ ընտանիքը դիմել էր ոստիկանություն: Ավելի ուշ նա հայտնվել էր Բաքվում և ձերբակալվել: