Բաժիններ՝

Թուրքիայի նախկին փոխվարչապետի փեսան ձերբակալվել է գյուլենականների գործով

Թուրքիայի նախկին փոխվարչապետ Բյուլենթ Արընչի փեսան երկրում գյուլենականների դեմ տարվող գործողության շրջանակում ձերբակալվել է: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Ձերբակալության առնչությամբ պարբերականին մեկնաբանություն տված Արընչը ասել է, որ իրենք լիովին վստահում են իրենց փեսային ու հավատացած են, որ նա որևէ առնչություն չունի գյուլենականների հետ:

Բյուլենթ Արընչը Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հիմնադիրներից է: ԶԼՄ-ները հայտնում էին, որ վերջին շրջանում տարաձայնություններ կան նրա ու նախագահ Էրդողանի միջև:

Պաշտոնական Անկարան 2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման ձախողված փորձի մեջ մեղադրում են չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, ով 1999 թվականից բնակվում է Միացյալ Նահանգներում: Թուրքիան ԱՄՆ-ից պահանջում է իրենց արտահանձնել Գյուլենին:

Գյուլենը, սակայն, ի սկզբանե հերքել է մասնակցությունը կատարվածին: Նա կատարվածի կազմակերպիչ է հայտարարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով այդպիսով փորձել է ամրապնդել իշխանությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս