94-ամյա ամերիկուհին հաղթահարել է կիսամարաթոնը
Ամերիկուհի Հարիետա Թոմփսոնը 94 տարեկան հասակում Սան Դիեգոյում (ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգ) կազմակերպված վազքի շրջանակներում հաղթահարել է մարաթոնյան մրցատարածության կեսը (21 կիլոմետր եւ 97,5 մետր): Այդ մասին հայտնել է The Washington Post թերթը: Կինը ցույց է տվել 3 ժամ 42 րոպե եւ 56 վայրկյան արդյունք: Թոմփսոնը մրցույթի ամենատարեց կին մասնակիցն էր։