Բաժիններ՝

Թրամփը վերստին հանդես է եկել ԱՄՆ-ի ներգաղթի քաղաքականության խստացման օգտին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերստին հանդես է եկել ներգաղթի վերաբերյալ իր հրամանագրերի պաշտպանությամբ, որոնք սահմանափակում են մի շարք մուսուլմանական պետություններից քաղաքացիների մուտքը երկիր։

«Մարդիկ, իրավաբանները եւ դատարանները կարող են դա անվանել ինչպես կամենան, բայց ես կարծում եմ, որ մեզ անհրաժեշտ է մուտքի արգելքը: Արդարադատության նախարարությունը պետք է կանգ առնի իմ հրամանագրի սկզբնական տարբերակի վրա, այլ ոչ թե այն մեղմացված, քաղաքականապես կոռեկտ տարբերակի վրա, որը նրանք ուղարկել են Գերագույն դատարան»,- գրել է Սպիտակ տան ղեկավարը Twitter-ի իր էջում՝ հավելելով, որ արդարադատության նախարարությունը պետք է արագացնի այս հարցի քննարկումը: Նախագահը նաեւ գանգատվել է, որ դատարաններն այս հարցում «դանդաղ են աշխատում եւ ըստ որում քաղաքականացված են»:

Ավելի վաղ ֆեդերալ դատարաններն արդեն երկու անգամ վճիռներ են կայացրել Թրամփի՝ ներգաղթի ոլորտում միջոցների խստացման հրամանագրերի արգելափակման մասին: Հրամանագրի վերաբերյալ, որն ԱՄՆ մուտքի 90-օրյա արգելք է սահմանում յոթ մահմեդական երկրներից (Իրանից, Իրաքից, Լիբիայից, Սոմալիից, Սուդանից, Սիրիայից եւ Եմենից) քաղաքացիների համար, նման վճիռ է կայացրել Սիեթլի (Վաշինգտոնի նահանգ) ֆեդերալ դատարանը: Ավելի ուշ հրամանագրի խմբագրված տարբերակն արգելափակել է Հոնոլուլուի (Հավայիի նահանգ) ֆեդերալ դատարանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս