Ֆիրդուսի բնակիչները բողոքի ակցիա էին կազմակերպել նախագահ Սերժ Սարգսյանի կառավարական ամառանոցի դիմաց
Երևանի 33-րդ թաղամասի (Ֆիրդուս) բնակիչներն այսօր առավոտյան բողոքի ակցիա են կազմակերպել նախագահ Սերժ Սարգսյանի կառավարական ամառանոցի դիմաց: Ֆիրդուս թաղամասի բնակիչները պահանջում են իրենց տները, որոնք Հանրային գերակա շահ ծրագրի շրջանակներում քանդվել են:
Նրանց հաջողվել է զրուցել Սերժ Սարգսյանի հետ: Սերժ Սարգսյանը խոստացավ, որ երկու օրվա ընթացքում նրանց հետ կհանդիպեն և հարցը լուծում կստանա: Ներկաները շնորհակալություն ասացին, ու հեռացան: