Իրանը Լոնդոնի ահաբեկչությունները տագնապի ազդանշան է համարել համաշխարհային հանրակցության համար
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում կատարված ահաբեկչական գործողությունները տագնապի ազդանշան են ողջ համաշխարհային հանրակցության համար: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Հասեմին, տեղեկացնում է The Independent-ը:
«Ահաբեկչությունն արմատախիլ անելու համար անհրաժեշտ է, որպեսզի արեւմտյան պետություններն ուշադրություն դարձնեն ահաբեկչության խորքային պատճառների, ինչպես նաեւ ծայրահեղականության ու բռնության հիմնական ֆինանսական ու գաղափարախոսական աղբյուրների վրա, որոնք առանց այդ էլ բոլորին հասկանալի են»,-հայտնել է դիվանագետը:
Ինչպես նշում է հրատարակությունը, Թեհրանը Սաուդյան Արաբիային է մեղադրում այն զինյալներին գաղափարախոսական ու ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մեջ, որոնք կանգնած են Եվրոպայում վերջերս իրականացված ահաբեկչական գործողությունների հետեւում: